Վինիսիուս Ջունիորի հասցեին հնչեցված ռասիստական արտահայտությունների պատճառով «Մեստալիա» մարզադաշտը կիսով չափ փակ կլինի։
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել ժամանակավորապես զրկել «Վալենսիային» օգտագործել Մարիո Կեմպեսի անվան տրիբունան։ Սահմանափակումը կգործի առաջիկա 5 խաղերին։
Բացի այդ ակումբը տուգանվել է 45.000 եվրոյով։ Որոշումը կարող է բողոքարկվել ընդունման պահից սկսած 10 աշխատանքային օրերի ընթացքում։
Los Merengues, Realmadrid.am