• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուս vs Տեբաս. «Լիգան, որը պատկանում էր աստղերին, այսօր պատկանում է ռասիզմին»

Հոդվածներ

Վինիսիուս vs Տեբաս. «Լիգան, որը պատկանում էր աստղերին, այսօր պատկանում է ռասիզմին»
22.05.2023
2337 0

«Ռեալի» վինգեր Վինիսիուսը կրկին ռասիզմի զոհ դարձավ «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի խաղում (0-1): «Չղջիկների» երկրպագուները ռասիստական արտահայտություններ արեցին ֆուտբոլիստի հասցեին, որի պատճառով խաղը մոտ 10 րոպեով ընդհատվեց:

Այնուհետև Բրազիլիայի ազգային հավաքականի խաղացողը հեռացվեց մրցակցի ֆուտբոլիստների հետ վիճաբանության պատճառով:

Խաղից հետո Վինիսիուսը սոցցանցրերում գրեց.

«Լա լիգայում ռասիզմը նորմալ է: Նրանք ու ֆեդերացիան նորմալ են վերաբերվում դրան, իսկ խաղացողներն ու երկրպագուներն օգտվում են առիթից: Շատ եմ ցավում:

Լիգան, որը ժամանակին պատկանում էր Ռոնալդոյին, Ռոնալդինյոյին, Կրիշտիանուին ու Մեսիին, այսօր պատկանում է ռասիզմին»:

Ֆուտբոլիստի համարձակ գրառումից հետո Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասի արձագանքը սպասեցնել չտվեց:

«Մինչև լիգային քննադատել է, լավ կլիներ տեղեկացված լինեիք: Սադրանքներ մի արեք ու համոզվեք, որ տեղյակ եք մեր կատարած աշխատանքից»:

Վինիսիուսը պատասխանեց.

 «Ու կրկին ռասիստներին քննադատելու փոխարեն Լա լիգայի նախագահը հայտնվում է սոցցանցերում, որ հարձակվի ինձ վրա: Ես ձեր ընկերը չեմ, որ խոսեմ ռասիզմի մասին: Ես պահանջում եմ գործողություններ ու պատիժ»:

 Fanat, Realmadrid.am