Պաշտպան Յոշկո Գվարդիոլը հետաքրքրում է «Ռեալին», մինչդեռ «Մանչեսթեր Սիթին» փորձում է երկարաձգել նրա պայմանագիրը, հայտնում է Jutarnji List-ը։
Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը, սակայն «քաղաքացիները» արդեն առաջարկել են նոր համաձայնագիր՝ ըստ որոշ տվյալների մինչև 2033 թվականը։
Միևնույն ժամանակ մադրիդյան ակումբը վաղուց հետևում է խորվաթ պաշտպանին։ Նշվում է, որ ժամանակին Լուկա Մոդրիչն անձամբ էր խորհուրդ տվել «Ռեալին» ձեռք բերել իր հայրենակցին։
Ընթացիկ մրցաշրջանում Գվարդիոլը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 16 հանդիպման՝ խփելով 2 գոլ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն