Մարկո Ասենսիոն կերկարաձգի իր գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ։
The Athletic-ի փոխանցմամբ կողմերը շարունակում են բանակցությունները և հույս ունեն, որ կհասնեն համաձայնության։
«Մենք համաձայնության կգանք». նշել է անանուն անձը, ով ներառված է բանակցություններին։
«Ռեալում» շատ էին ցանկանում, որ Մարկոն մնար թիմում մինչ մրցաշրջանի ավարտը, և դա տեղի ունեցավ մեծապես Կարլո Անչելոտիի ներգործության արդյունքում։
Սպասվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչ 2027 կամ 2028 թվականը։
Ասենսիոյի ծառայություններով հետաքրքրված են անգլիական մի քանի ակումբներ, ինչպես նաև «Միլանը» և «Յուվենթուսը»։ Չնայած այդ ամենին, ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «Ռեալում»։
Իսպանացու գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է այս ամռանը։
Los Merengues, Realmadrid.am