Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, ով հետին մկանի վնասվածք էր ստացել Իսպանիայի հավաքականի կազմում, այսօր վերսկսել է մարզումները ընդհանուր խմբի հետ և մոտ է շարք վերադառնալուն։
Վաղը «Արքայական» ակումբին բավական լուրջ մրցակցություն է սպասվում «Սևիլիայի» հետ, և իսպանական MARCA-ի փոխանցմամբ, ավագը ամենայն հավանականությամբ բաց կթողնի նաև այդ հանդիպումը։
Վերջին անգամ Ռամոսը խաղադաշտ է դուրս եկել Գերմանիայի հավաքականի դեմ խաղում, որտեղ իսպանացիները 6-0 հաշվով ջախջախեցին մրցակցին։
Los Merengues, Realmadrid.am