Արդա Գյուլերը իր երկրորդ հանդիպումն անցկացրեց Մադրիդի «Ռեալի» կազմում՝ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում կայացած «Ատլետիկոյի» դեմ խաղում դուրս գալով փոխարինման։
Թուրք ֆուտբոլիստը խաղից հետո խոսել է իր վնասվածքների և հաղթահարած դժվարությունների մասին և նշել, թե ով է թիմում իրեն ամենից շատ ոգևորել։
«Ես վնասվածք ունեի մոտ 5-6 ամիս։ Շարք վերադառնալուն պես մարզիչն ինձ խաղալու հնարավորություն տվեց։ Նա միշտ ցույց է տալիս իր վստահությունը իմ նկատմամբ։ Հուսով եմ, եթե շարունակեմ նույն ոգով, ապա ամեն բան կստացվի։ Մարզչի վստահությունը ոգևորության մեծ առիթ է». նշել է Գյուլերը։
Los Merengues, Realmadrid.am