Հոդվածներ

Հոլանդը «Ռեալի»՝ 2024-ի գլխավոր տրանսֆերային նպատակն է
23.03.2023
1602 0

«Ռեալը» մտադիր է հաջորդ տարի իրականացնել Էրլինգ Հոլանդի տրանսֆերը։ 

«Արքայական» ակումբի համար նորվեգացին լինելու է 2024-ի գլխավոր տրանսֆերային նպատակը և դա կախված չի լինելու Մբապեի հնարավոր տեղափոխությունից։ 

«Սերուցքայինները» ցանկանում են հնարավորինս ճիշտ բանակցությունների ծրագիր ունենալ, եթե ֆուտբոլիստը որոշի հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»։ 

«Ռեալը» Հոլանդին տեսնում է որպես Բենզեմային իդեալական փոխարինող։ As-ի փոխանցմամբ, այդ տրանսֆերը կարող է արժենալ 220-240 մլն եվրո։ 

Մադրիդյան ակումբը հույս ունի տեսնել Մբապե, Վինիսիուս, Հոլանդ եռյակը։ 

Եթե 2024-ին թիմից հեռանան Լուկա Մոդրիչը, Թոնի Կրոսը, Բենզեման և Ազարը, ապա դա հնարավորություն կտա թիմին խնայել մոտ 50 մլն եվրո աշխատավարձերի տեսքով։ Նշվում է, որ այդ միջոցները կարող են ուղղվել Մբապեի և Հոլանդի տրանսֆերների համար։ 

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում նորվեգացի հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 28 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված