Շաբաթ օրը Մադրիդի «Ռեալը» «Ալֆրեդո Դի Ստեֆանո» մարզադաշտում հյուրընկալելու է «Էյբարին»։ «Սերուցքայինները» արդեն սկսել են նախապատրաստվել այդ խաղին և այսօր հերթական մարզումն են անցկացրել։
Մարզումը սկսվել է առանց գնդակի վարժություններով, որից հետո շեշտը դրվել է գնդակի վարման վրա։
Մարզման ընթացքում փոքր խաղադաշտում խաղեր են անցկացվել, իսկ ավարտին եղել են դարպասին հարվածներ։
Ալվարո Օդրիոսոլան, ով երեք շաբաթ բաց էր թողել վնասվածքի պատճառով, այսօր լիարժեք մարզում է անցկացրել, իսկ Թոնի Կրոսը և Ֆեդե Վալվերդեն մարզվել են անհատական ծրագրով։
Մարիանո Դիասը և Դանի Կարվախալը ևս մարզվել են ընդհանուր խմբից դուրս, իսկ Էդեն Ազարը շարունակում է վերականգնողական գործընթացը։
Los Merengues, Realmadrid.am