Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է Լա լիգայի 8-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ խաղը:
«Թիմը լավ խաղաց: Ուժեղ և վստահ հանդիպում: Գիտեինք, որ խնդիրներ կստեղծենք մրցակցի համար: «Ժիրոնան» լավ ֆուտբոլ է ցուցադրում: Հուսալիությունը ամենակարևորն է նման խաղերում: Վերահսկում էինք գնդակն ամբողջ հանդիպման ընթացքում:
Դեռևս վաղ է խոսել առաջին տեղի մասին, սակայն դերբիում պարտությանը լավ արձագանքեցինք»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 8-րդ տուրից հետո «Արքայական ակումբը» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Fanat, Realmadrid.am