ՈՒԵՖԱ-ի երիտասարդական գավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Բրյուգեին։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1 հաշվով, իսկ հետխաղյան 11 մետրանոց հարվածաշարում «Սերուցքայիններն» ավելի ուժեղ գտնվեցին ու հաղթեցին 4։2 հաշվով։
«Ռեալը» երկրորդ անգամ նվաճեց այս գավաթը։ Մրցաշարում առաջին հաղթանակը մադրիդյան ակումբը տարել էր 2020 թվականին։ Ռեկորդը պատկանում է «Բարսելոնային», որին 3 անգամ է հաջողվել նվաճել այս գավաթը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն