Ջուդ Բելինգեմի տրանսֆերի համար մղվող պայքարը շարունակվում է։ «Լիվերպուլի» շանսերը այդ հարցում, կարծես թե, գնալով նվազում են։
Անգլիացի կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Բորուսիա Դորտմունդի» հետ նախատեսված է մինչ 2025 թվականը։ Վերջին շրջանում նրա անունը հիմնականում կապում են երեք ակումբների հետ՝ «Ռեալի», «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի»։ Ֆուտբոլիստի պայմանագրում չկա հստակ հրաժարագին, ինչը նշանակում է, որ նրա տրանսֆերի համար գերմանական ակումբը մեծ գումարներ է ակնկալելու։
Այդ պատճառով բոլոր թիմերի համար բարդ է լինելու տրանսֆերը իրագործելը։ The Athletic-ի փոխանցմամբ, «Լիվերպուլը» այս առումով զիջում է իր հիմնական մրցակիցներին և չի կարողանա ձեռք բերել Բելինգեմի տրանսֆերային իրավունքները։
Սա չի նշանակում, որ «Լիվերպուլը» զենքերը վայր է դնում, սակայն աղբյուրները, որոնք ծանոթ են իրավիճակին, նշում են, որ «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» շանսերը շատ ավելի մեծ են։
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am