Այսօր կայացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը։
Արդյունքում, Մադրիդի «Ռեալը» որպես մրցակից ստացավ Լոնդոնի «Չելսիին»՝ նույն այն թիմին, որի հետ մրցեց նախորդ խաղարկության քառորդ եզրափակչում։
Ձևավորվեցին հետևյալ խաղային զույգերը.
«Ռեալ Մադրիդ» - «Չելսի»
«Բենֆիկա» - «Ինտեր»
«Մանչեսթեր Սիթի» - «Բավարիա»
«Միլան» - «Նապոլի»
Քառորդ եզրափակչի առաջին խաղերը կկայանան ապրիլի 11-ին և 12-ին, իսկ պատասխան խաղերը՝ 18-ին և 19-ին։
«Չելսիի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ռեալը» կհանդիպի «Բավարիային» կամ «Մանչեսթեր Սիթիին»։
Los Merengues, Realmadrid.am