Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը սոցցանցերում հրապարակել է իր և «Ռեալի» ավագ Կարիմ Բենզեմայի համատեղ լուսանկարը՝ այն վերնագրելով «ՎԻՆԶԵՄԱ»:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Լիվերպուլի» դեմ պատասխան խաղում Կարիմ Բենզեման խփեց հանդիպման միակ գոլը հենց Վինիսիուսի փոխանցումից հետո: «Ռեալը» դիմակայությունում հաղթեց ընդհանուր 6-2 հաշվով ու պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում:
Fenomeno, Realmadrid.am