Կարիմ Բենզեման նշել է, թե ինչու է փոխարինվել «Լիվերպուլի» դեմ խաղի 82-րդ րոպեին։
«Ես տհաճ հարված ստացա ոտքիս, բայց դա ընդամենը ցավոտ հարված էր։ Որևէ լուրջ բան չկա։ Ես պատրաստ կլիեմ «Բարսելոնայի» դեմ կայանալիք առաջիկա հանդիպմանը». նշել է «Ռեալի» ավագը։
Հիշեցնենք, որ «Ռեալը» երեկ Բենզեմայի միակ գոլի շնորհիվ հաղթեց «Լիվերպուլին» և նվաճեց ՉԼ-ի 1/4 եզրափակչի ուղեգիր։ Հենց գոլի դրվագում էլ ֆրանսիացին հարված ստացավ ոտքին և փոխարինվեց։
«Ռեալը» Լա Լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Նոու Կամպ» մարզադաշտում այս շաբաթ մրցելու է «Բարսելոնայի» հետ։
Los Merengues, Realmadrid.am