ԱԱԱ-ի եզրափակչից հետո «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը գովաբանել է իր թիմակից Վինիսիուս Ջունիորին։
«Վինիսիուսը յուրահատուկ ֆուտբոլիստ է։ Նա շատ ուժեղ է ու լավագույնն է աշխարհում մեն-մենակ իրավիճակներում։ Նա թոփ մակարդակի ֆուտբոլիստ է». նշել է գերմանացի պաշտպանը։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում մասնակցել է 33 հանդիպման ու դարձել 16 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am