ESPN-ի փոխանցմամբ, «Մոնակոն» 80 մլն եվրո է ցանկանում ստանալ Չուամենիի տրանսֆերի արդյունքում։ Բացի այդ ֆրանսիական ակումբը ցանկությունի ունի ևս 15 մլն եվրո ստանալ բոնուսների տեսքով։
«Մոնակոն» ստիպված է լինելու հարկեր վճարել, քանի որ իր ֆուտբոլիստը տեղափոխվելու է Իսպանիան ներկայացնող ակումբ։ Այդպես եղավ նաև Խամեսի դեպքում։
«Սերուցքայինները» մտադիր չեն այս ամենից հետո դադարեցնել բանակցությունները։
«Ռեալի» համար այժմ թիվ մեկ տրանսֆերային նպատակը հենց Չուամենին է։ Հենակետային կիսապաշտպանը դիտարկվում է որպես Կազեմիրոյին փոխարինող։
Los Merengues, Realmadrid.am