Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում «Ռեալը» 4-1 հաշվով հաղթեց «Ալ Ահլիին»:
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը:
«Վալվերդեն լավ ու որակյալ հանդիպում անցկացրեց: Նա աստիճանաբար մարզավիճակ է ձեռք բերում, ինչպես մյուս ֆուտբոլիստները»:
«60-րդ րոպեից հետո մենք մտածում էինք, որ արդեն ապահովել ենք հաղթանակը, այդ պատճառով էլ սկսեցինք չարաշահել անհատական խաղը, որից հետո իրավիճակը փոխվեց: Մենք իջեցրինք տեմպը ու բաց թողեցինք խաղի վերահսկողությունը: Նմանատիպ խաղերում պետք է պատրաստ լինել ու չթուլացնել զգոնությունը»:
«Մարզադաշտում մթնոլորտի պատճառով հեշտ չէ 11-մետրանոց իրացնելը: Նախապատվությունը միշտ տրվում է Բենզեմային, Մոդրիչին ու Ասենսիոյին: Լուկան միշտ լավ է իրացրել 11-մետրանոցները»:
«Ուրբաթ օրը Բենզեման ու Միլիտաոն կմիանան թիմին, նրանք կանցկացնեն մարզում, իսկ հետո տեսնենք՝ ինչպես կընթանան գործերը: Շարք կվերադառնա Կարվախալը, որը ջերմություն ուներ և Ասենսիոն, որը մկանային լարվածություն ուներ»:
«Կանտերայի վրա պետք է հույս դնել, բայց «Ռեալում» բարձր խաղակամարդակի ֆուտբոլիստներ կան, այդ պատճառով էլ դժվար է րոպեներ հատկացնելը սաներին: Ակադեմիայի մարզիչները ֆանտաստիկ աշխատանք են կատարում և շուտով սաներից մեկը կհայտնվի գլխավոր թիմում»:
«Վինիսիուսը պարզապես սիրում է ֆուտբոլ խաղալ: Նա հիանալի գոլ խփեց և այն ֆուտբոլիստն էր, որին հաճելի էր հետևել շատ խաղերում: Նա լավ ֆուտբոլիստ է և կրկին ապացուցեց դա»:
«Չէի սպասում, որ «Ֆլամենգոն» կպարտվի «Ալ Հիլյալի» դեմ խաղում: Անհատական առումով նախաձեռնությունը բրազիլական ակումբի կողմն էր, բայց հիմա նրանք փաստացի գտնվում են մինչմրցաշրջանային հատվածում: Նրանց ֆիզիկական վիճակը այնքան լավը չէր, ինչպես մյուսներինը, և նրանք վճարեցին դրա համար: Սաուդյան Արաբիայի թիմը ցույց տվեց, որ լավ ֆուտբոլիստներ ունեն: Պետք է հարգել մրցակցին»: