«Ռեալն» ամանորյա ընթրիք է կազմակերպել, որին մասնակցել են տղամարդկանց և կանանց թիմերը, ինչպես նաև բասկետբոլի թիմը:
Ակումբը ոչ միայն նշել է Նոր Տարին, այլև վերհիշել է նախորդ տարվա նվաճումները:
Երեկոյի վերջում հուզիչ խոսքով հանդես է եկել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
«Մենք կարող ենք հետագայում նույնպես կիսել հաղթանակի բերկրանքը: Միշտ ասում եմ, որ «Ռեալին» միանալն ու այս մարգարեության մի մասը կազմելը մեծ պատասխանատվություն է: Դուք պետք է իմանաք, որ հպարտանում ենք նախորդ տարվա նվաճումներով:
«Ռեալն» ամբողջ աշխարհում հայտնի է այն մղումով, որով պայքարում է մինչև վերջ ու հասնում նրան, ինչը համարվում է անհասանելի: Այս տարբերանշանով ու մարզաշապիկով մենք երբեք չենք հանձնվի»,- եզրափակել է նախագահը:
Fanat, Realmadrid.am