Լա լիգայի 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 0-1 հաշվով պարտվեց «Մալյորկային»:
1. 2022/23 մրցաշրջանում 5-րդ անգամ «Ռեալ Մադրիդը» մեկից ավելի հարված չկատարեց մրցակցի դարպասը:
2. «Մալյորկան» կատարեց 29 խախտում, ինչը Լա լիգայում 2020 թվականի նոյեմբերից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է մեկ խաղում:
3. Վինիսիուսի դեմ կանոնները խախտել են 10 անգամ: Սա 2013 թվականի օգոստոիս ի վեր ամենաբարձր ցուցանիշն է, երբ «Բետիսի» դեմ խաղում Իսկոյի նկատմամբ կանոնները խախտել էին 10 անգամ:
4.2021 թվականի սեկտեմբերից ի վեր առաջին անգամ մադրիդյան ակումբը Լա լիգայում ոչ մի հարված չի կատարել մրցակցի դարպասն առաջին խաղակեսում:
5. «Ռեալ Մադրիդը» Լա լիգայում չի իրացրել վերջին 12 11-մետրանոցներից 6-ը (4-ը Բենզեման, 1-ը Ազարը, 1-ը Ասենսիոն):
6. Լա լիգայի վերջին 9 խաղերում «Ռեալ Մադրիդը» վաստակել է ընդամենը 14 միավոր, ինչը վատագույն արդյունքն է 18/19 մրցաշրջանից ի վեր: