Հոդվածներ

Կարլո Անչելոտիի մամուլի ասուլիսը՝ «Մալյորկայի» դեմ խաղից հետո
22.09.2021
4015 0

Լա լիգայի 6-րդ տուրում «Մալյորկային» ջախջախելուց հետո (6:1) Կարլո Անչելոտին ներկայացավ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի մամուլի կենտրոն ու պատասխանեց լրագրողների հարցերին:

Թիմի մասին.

«Ես փորձս եմ փոխանցում թիմին ու տալիս եմ այն ամենն, ինչ ուժերիս սահմաններում է: Փորձ և վստահություն. սրանք են հաջողության գլխավոր գրավականը: 

Երջանիկ եմ, որ մարզում եմ թիմ, որը խիզախ է, որակապես ու արագ է ընկալում մարզչի մտքերը: Հենց սկզբից վերահսկեցինք հանդիպմանն ընթացքն ու հիանալի հաղթանակ տոնեցինք»:

Ասենսիոն՝ նոր դիրքում

«Ասենսիոն հիանալի դրսևորեց իրեն այս դիրքում: Հարձակման ու կիսապաշտանության գծերի միջև խաղալով՝ նա կարող է մեծ վնաս հասցնել մրցակցին, քանի որ կարողանում է լավ կոմբինացիաներ խաղարկել խաղընկերների հետ և ունի որակյալ հարված»:

Բենզեման ու Յովիչը.

«Ակնհայտ է, որ ներկայում Կարիմն իրեն հիանալի է զգում: Այն փաստը, որ արդեն 8 գոլ է խփել, կարող է ստվեր գցել նրա մյուս որակների վրա. Բենզեման հիանալի է խաղարկում գնդակը, գոլային փոխանցումներ է տալիս, աշխատում է դաշտի միջին գծում և եզրերում:

Այն օրը, երբ Կարիմը հանգստի կարիք կունենա, շանս կստանա Յովիչն, ով լավ վիճակում է: Այսօր նա երկու պահ ունեցավ, «Վալենսիայի» դեմ նույնպես լավ գործեց»:

Երիտասարդների մասին.

«Մեր թիմում փորձի և երիտասարդության հիանալի համադրություն է: Երիտասարդ ֆուտբոլիստների խաղամակարդակը շատ բարձր է, սակայն չպետք է մոռանանք, որ փորձը կարևոր դերակատարում ունի:

Ինձ դուր եկավ այն, որ քիչ խաղաժամանկ ստացած ֆուտբոլիստները նույնպես շատ լավ մտան խաղի մեջ»:

Ռոտացիան հենակետային կիսապաշտպանի դիրքում.

«Այս դիրքում երկար ժամանակ «Ռեալը»  մտածելու խնդիր չի ունենա այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Վալվերդեն, Կամավինգան, Բլանկոն: Մոդրիչն ու Կրոսը նույնպես կարող են խաղալ՝ հարկ եղած դեպքում: Այնուամենայնիվ, հենակետային կիսապաշտպանի դիրքում պաշտպանական որակների հաշվին Կազեմիրոն հավասարը չունի»:

Fanat, Realmadrid.am