Հոդվածներ

«Ռեալը» ծանր հաղթանակ տարավ արտագնա խաղում
13.04.2025
1619 0

Իսպանիայի առաջնության 31–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթանակ տոնեց «Ալավեսի» նկատմամբ։

«Արքայական ակումբի» կազմում աչքի ընկավ ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան (34'):

Այս խաղում արձանագրվեց երկու կարմիր քարտ․ առաջին խաղակեսում կոպիտ խաղի համար հեռացվեց Կիլիան Մբապեն (38'), իսկ երկրորդ կեսում նույն պատճառով հեռացվեց տանտերերի պաշտպան Մաու Սանչեսը, որը բաց ոտքով հարվածեց փոխարինման մտած Վինիսիուս Ժունիորին (70'):

«Արքայական ակումբը» 66 միավորով Լա լիգայի երկրորդ հորիզոնականում է և շարունակում է 4 միավոր զիջել առաջատար «Բարսելոնային»։

Հաջորդ տուրում Կառլո Անչելոտիի սաները տանը կընդունեն Բիլբաոյի «Ատլետիկին» (20.04.2025, 23:00) , սակայն նախքան այդ կփորձեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում չեզոքացնել երեք գոլի առավելությունն «Արսենալի» դեմ մրցավեճում (16.04.2025, 23:00):


Ամենակարդացված