«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին մեկնաբանել է Կիլիան Մբապեի՝ «Արքայական» ակումբ հնարավոր տեղափոխությունը։
«Այն կեղտոտ արարքից հետո, ինչ Մբապեն արեց «Ռեալի» նկատմամբ, նա պետք է ամեն ինչ սկսի զրոյից, նույնիսկ եթե ակումբը նրա տրանսֆերի համար 300 մլն եվրո վճարի։
Նա պետք է տեղափոխվի «Ռեալ», բայց դա պետք է անի գլուխը կախ ու հանդերձարանում լինի բոլորից մեկը։ Հակառակ պարագայում կնշանակի, որ նա չի հասկանում, թե որ ակումբ պետք է տեղափոխվի։
Այդպիսին է իրականությունը։ Ես խաղացել եմ Զիդանի, Ռոնալդոյի, Ֆիգույի հետ, և հենց այդպես պետք է տեղափոխվել «Ռեալ»։ Ես չգիտեմ, թե ինչպես է դրվածքը «ՊՍԺ»-ի հանդերձարանում, բայց «Ռեալում» դու հենց այդպես պետք է մտնես հանդերձարան, այլապես քեզ այնտեղ տեսնել չեն ցանկանա։
Պետք է ասել Մբապեին, որ «Ռեալը» ձեռք է բերում լավագույններին, բայց առաջին անգամը չէ, որ դա անում է։
Կապ չունի, թե ինչի ես հասել դու այլ ակումբում, դու պետք է կարողանաս «Ռեալում» դառնալ լավագույնը աշխարհում». El Chiringuito-ի հետ զրույցի ընթացքում նշել է Գուտին։
Los Merengues, Realmadrid.am