Հոդվածներ

Ռոդրիգոն և Լուկաս Վասկեսը ճնշում են գործադրում Ասենսիոյի վրա
28.11.2020
1831 0

Վերջին շրջանում Մարկո Ասենսիոյի մոտ խաղը այնքան էլ չի ստացվում, իսկ փոխարենը Ռոդրիգոն և Լուկաս Վասկեսը սկսում են ավելի ստաբիլ խաղ ցուցադրել։ Դա երևաց նաև «Ինտերի» դեմ խաղում։ 

Այդ խաղում Մարկո Ասենսիոն մնացել էր պահեստայինների նստարանին։ Երկրորդ խաղակեսում Զիդանը որոշեց խաղադաշտ դուրս բերել ոչ թե նրան, այլ Ռոդրիգոյին, ով էլ դարձավ գոլի հեղինակ։ 

«Վիլյառեալի» դեմ խաղում ևս Ասենսիոն չէր հայտնվել մեկնարկային կազմում։ Զիդանը որոշել էր կրկին օգտագործել Լուկաս Վասկեսին։ Ասենսիոն խաղադաշտ դուրս եկավ միայն խաղավերջում և օգտակար գործողությամբ աչքի չընկավ։ 

Վերջին երկու խաղերում նկատվեց այն, որ Լուկաս Վասկեսը և Ռոդրիգոն ճնշում են գործադրում Ասենսիոյի վրա, իսկ Մարկոն այն ֆուտբոլիստներից է, ումից «Ռեալի» երկրպագուները մեծ սպասելիքներ ունեն։

Չնայած այն բանին, որ վերջին խաղերում Զիդանը նրան խաղալու շատ հնարավորություն չի տալիս, այնուամենայնիվ թե՛ մարզիչը, և թե՛ ակումբը շարունակում են վստահել ու հավատալ իսպանացուն։ 

Ասենսիոյին անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ լավ հանդիպում անցկացնել և վերադառնալ նախկին խաղամակարդակին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված