Չեմպիոնների լիգայի անցումային փուլի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթեց «Բենֆիկային»։
Հանդիպման միակ գոլը 50–րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
Խաղավերջում կարմիր քարտ ստացավ տանտերերի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26–ին, սակայն, նախքան այդ, «Արքայական ակումբը» Լա լիգայի հերթական տուրի շրջանակներում արտագնա հանդիպում կանցկացնի «Օսասունայի» հետ (21.02.2026, 21:30):
Հայերեն