Ջենարո Գատուզոն նշել է, թե ինչու է Անչելոտիին համարում աշխարհի լավագույն մարզիչը։
«Թվում է, թե հեշտ է ազդել 20-ամյա ֆուտբոլիստի գիտակցության վրա, սակայն դա ամենևին էլ այդպես չէ։ Այդ տեսանկյունից ինձ համար լավագույնը Անչելոտին է։ Նա միշտ իր ձեռքում ունի ցանկացած ֆուտբոլիստի բանալին։ Երբ ես զրուցում եմ 20-ամյա ֆուտբոլիստի հետ, ինձ պետք չէ մտածել իմ կարիերայի մասին, կամ թե ինչ մակարդակի եմ եղել ես այդ տարիքում։ Ես պետք է հասկանամ, թե ինչպես ներխուժեմ այդ տղայի գլխի մեջ։ Վերջին երեք տարիների ընթացքում դա ինձ մոտ ավելի լավ է ստացվում։ Երբ նոր էի սկսել մարզչական կարիերան, ինձ թվում էր, թե բոլոր ֆուտբոլիստները պետք է մտածեն և խաղան այնպես, ինչպես ես եմ դա արել։ Բայց պետք է իմանալ, թե ով է կանգնած քո առաջ։
Օրինակ իմ աղջիկը բնավորությամբ ավելի ուժեղ է, քան տղաս։ Ես չեմ կարող տղայիս հետ խոսել այնպես, ինչպես դա անում եմ աղջկաս հետ, քանի որ դա նրան կսպանի։ Նույնը ֆուտբոլիստների դեպքում է։
Այդ ամենը հաշվի առնելով, ես նշում եմ, որ աշխարհի լավագույն մարզիչը դա Անչելոտին է։ Զարմանալի է, թե ինչպես է նա կարողացել հասկանալ չորս տարբեր սերունդների ֆուտբոլիստներին». նշել է Գատուզոն։
Los Merengues, Realmadrid.am