Հոդվածներ

Հավերժական Լուկա Մոդրիչը
25.12.2022
2696 0

Ripoll & de Prado Мнение մարզական կլինիկայի տնօրեն Լուիս Ռիպոլի կարծիքը:

Աշխարհի առաջնությունները երկրպագուների մտքում թողնում են հիշողություններ, որոնք վերադառնում են կրկին ու կրկին. Մարադոնայի գոլը, Մեսսիի ու Մբապեի եզրափակիչը:

Այդ մրցաշարում ծնվում են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «Աստծո ձեռքը».... և այստեղ ստեղծվում են ֆուտբոլային առասպելներ, որոնց մի մասն էլ կազմում է Մոդրիչը:

Կատարում խորվաթը սկսեց դիտարկվել ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այլ նաև որպես «արդար խաղի» օրինակ, ինչպես նաև ցանկացած մրցաշարում առանցքային պահերին կարևոր դերակատարում ունենալու ձիրք ունեցող:

Մոդրիչը 37 տարեկանում տպավորիչ ֆիզիկական տվյալներ ունի և այս տարիքում մասնակցել է ակումբի գրեթե բոլոր խաղերին: 2020/21 մրցաշրջանից ի վեր, լինելով 35 տարեկան, նա միշտ մասնակցել է «Ռեալի» ավելի քան 80 տոկոս խաղերին: 2020/21 մրցաշրջանում այդ թիվը կազմել է 92 տոկոս, 21/22 մրցաշրջանում՝ 81 տոկոս, իսկ 22/23 մրցաշրջանում՝ 86 տոկոս:

Ավարտված Մունդիալում նա 7 հնարավոր խաղից 7-ում մեկնարկայինում էր: Եթե այս ամենը վերածենք խաղային րոպեի, ապա այն կկազմի 665 րոպե:

Վերջին մրցաշրջաններում նրան հաջողվել է խուսափել վնասվածքներից: Վերջին վնասվածքը, որի պատճառով Մոդրիչը երկար ժամանակ շարքից դուրս է մնացել՝ եղել է հեռավոր 2014 թվականին: 

Մոդրիչը լուռ տղա է, իննչպես Գերի Կուպերը (ամերիկյան կինոյի առանցքային աստղերից մեկը համր կինեմատոգրաֆիայի մայրամուտից մինչև «Հոլիվուդի ոսկե դարաշրջանի» ավարտը):

37 տարեկանում ամենաբարձր մակարդակով հանդես գալը թվում է հավերժություն: