Հոդվածներ

Կուրտուա. «Լա Լիգայի տիտղոսի համար պայքարը դեռ չի ավարտվել»
03.03.2021
1485 0

«Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղից հետո Տիբո Կուրտուան խոսել է հանդիպման և Լա Լիգայում իրենց շանսերի մասին։ 

«Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում մենք ամեն բան լավ էինք անում։ Չբավականացրեց միայն մեկ գոլը։ Եթե մեզ հաջողվեր ավելի վաղ գոլ խփել, ապա կհաղթեինք խաղում։ 

Առջևում դեռ երկար ճանապարհ կա, և մենք պետք է ներդնենք մեր բոլոր ուժերը հնարավորինս շատ հաղթանակներ տանելու համար։ Լա Լիգայի տիտղոսի համար մղվող պայքարը դեռ չի ավարտվել, ու մենք պետք է պայքարենք մինչև վերջ։ 

«Ռեալ Սոսյեդադի» դեմ առաջին կեսում մենք լավ խաղացինք, երկրորդում՝ մեկնարկը շատ դանդաղ էր։ Նրանք շատ գեղեցիկ գոլ խփեցին, և խաղը ավելի բարդացավ մեզ համար։ Կարողացանք մեկ գոլ խփել, սակայն դա բավարար չէր հաղթելու համար». ասել է Կուրտուան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված