Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բենզեմային հրավիրել էր ներկա գտնվելու ԱԱ 2022-ի եզրափակչին։
Եզրափակչում միմյանց հետ մրցելու են Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։ Կարիմը մերժել է Մակրոնի հրավերը։
«Ռեալի» ավագը հնարավորություն ուներ մեկնել Դոհա նախագահական ինքնաթիռով։ Նրանից բացի հրավերը մերժել են նաև Զինեդին Զիդանը, Լորան Բլանը և Միշել Պլատինին։
ESPN-ի փոխանցմամբ, Բենզեման ամեն դեպքում սատարելու է իր հավաքականին, և պետք է նշել, որ հաղթանակի դեպքում նա ևս կստանա ոսկե մեդալ։
Los Merengues, Realmadrid.am