Ժոզե Մոուրինիոն, ով շատ շուտով կարող է դառնալ «Ռեալի» գլխավոր մարզիչը, ցանկանում է իր թիմի կազմում տեսնել Մատեուշ Ֆերնանդեսին։ Այս մասին տեղեկացնում է As-ը։
«Սերուցքայիններն» արդեն սկսել են բանակցությունները «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստի տեղափոխոթյան համար։
Նշվում է, որ ԱՊԼ-ից «Վեսթ Հեմի» դուրս մնալը կարող է նպաստել տրանսֆերի հեշտացմանը։ Օգնող հանգամանք նաև «Ռեալի» ու գործակալ Ժորժե Մենդեշի լավ հարաբերությունները։
Ֆերնանդեշի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլն» ու «Արսենալը»։ Որևէ գործարքի կայացման համար գումարի չափ է նշվում 80 մլն եվրոն։
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Մատեուշը մասնակցել է 36 հանդիպման ու դարձել 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն