Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, Մարսելոյի 13-ամյա որդին կնքել է իր առաջին պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։
Էնցո Ալվեսը հանդես է գալիս «Ռեալի» Մ13 տարեկանների թիմում։ Նա խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում և արդեն հասցրել է մի քանի տպավորիչ գոլերի հեղինակ դառնալ։ Մարզիչները նշում են, որ 13-ամյա ֆուտբոլիստի համար նա յուրահատուկ որակներ ունի։
Էնցոն ֆիզիկապես լավ պատրաստված է և լավ է խաղում երկրորդ հարկում։ Վերջին ամիսների ընթացքում նա մեծ աճ է գրանցել։
Հիշեցնենք, որ Մարսելոն համարվում է «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը։ «Սերուցքայինների» կազմում նա նվաճել է 25 տիտղոս։
Los Merengues, Realmadrid.am