«Լիվերպուլի» հետ հանդիպման օրը պարզ էր դարձել, որ «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը վարակված է կորոնավիրուսով:
Ֆրանսիացին ստիպված էր բաց թողնել մերսիսայդիցների դեմ խաղը:
Ինչպես հաղորդում է AS-ը, հիմա վտանգի տակ է ամբողջ թիմը. երեշքաբթի օրը կատարված թեսթերը ցույց տվեցին, որ մյուս խաղացողները կարող են հանդես գալ անգլիական ակումբի հետ, սակայն դեռևս վաղ է հստակ եզրակացություններ անելը:
Իսպանական պարբերականը շեշտում է, որ եթե մինչև ապրիլի 10-ը «սերուցքայինների» ևս մի քանի ֆուտբոլիստի մոտ թեսթը դրական արդյունք տա, ապա, ամենայն հավանականությամբ, «Էլ Կլասիկոն» կհետաձգվի:
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Բարսելոնա» խաղը կայանալու է ապրիլի 10-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Համավարակի տարածումից մինչև օրս «Ռեալում» COVID-19-ով վարակվել են Զինեդին Զիդանը, Էդեն Ազարը, Նաչոն, Կազեմիրոն, Էդեր Միլիտաոն, Անդրեյ Լունինն ու Մարիանոն:
Fanat, Realmadrid.am