Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սամիր Նասրին մանրամասներ է հայտնել է Կարիմ Բենզեմայի հետ զրույցից:
Հիշեցնենք, որ «Ռեալի» ավագն ազդրի վնասվածքի պատճառով լքել էր Ֆրանսիայի հավաքականի ճամբարը:
«Երեկ եմ խոսել Կարիմի հետ: Նա հուսահատված էր: Կարծում եմ՝ մարզիչը շտապել է: Բենզեման յուրահատուկ է ու կարող էր պատրաստ լինել փլեյ-օֆֆում: Թունիսի, Ավստրալիայի ու Դանիայի դեմ խաղերում նա մեզ հարկավոր չէր: Հենց փլեյ-օֆֆում էր պետք, որպեսզի թիմի հաներ նոր մակարդակի վրա: Նորմալ է, որ նախորդ մրցաշրջանում 60 խաղ անցկացրած 34-ամյա ֆուտբոլիստը հոգնածություն զգա: Սա լուրջ կորուստ է մեզ համար»,- Նասրիի խոսքը փոխանցում է RMC Sport-ը:
Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Կատարում ընթացող Մունդիալում Ֆրանսիան կմրցի Ավստրալիայի հետ: