Հոդվածներ

Ասենսիո. «ԱԱ-ից հետո «Ռեալի» հետ կքննարկենք ամեն ինչ»
21.11.2022
1718 0

Մարկո Ասենսիոն այժմ գտնվում է Կատարում, որտեղ Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցելու է ԱԱ 2022-ին։ Radio Marcaի հետ զրույցի ընթացքում Ասենսիոն խոսել է իր ապագայի մասին ու անդրադարձ կատարել մի քանի այլ թեմաների։

Պայմանագրի երկարաձգման մասին։ 

«Հիմա շատ է խոսվում, որ ես պետք է փոխեմ ակումբի պատկերացումները իմ մասին, բայց թիմում գիտեն, որ ես միշտ փորձում եմ մաքսիմալ նվիրվել իմ կատարած աշխատանքին։ Ամեն ինչ միայն ինձանից կախված չէ։ Որոշում պետք է կայացնի նաև ակումբը։ ԱԱ-ից հետո «Ռեալի» հետ ամեն բան կքննարկենք։ Հուսով եմ, որ նոր պայմանագիր կկնքեմ «Ռեալի» հետ ու կմնամ այդ թիմում երկար տարիներ»։ 

Անչելոտիի հետ ունեցած հարաբերությունների մասին։ 

«Մարզիչը վստահում է ինձ, սակայն այժմ ես կենտրոնացած եմ միայն Իսպանիայի հավաքականում իմ ելույթների վրա»։ 

«Բարսելոնայի» վերաբերյալ կատարած հայտարարությունների մասին։ 

«Իմ խոսքերը տարբեր կերպ խեղաթյուրվել են։ Ես միայն ասել եմ, որ երջանիկ եմ «Ռեալում», բայց ոչինչ չեմ բացառում»։ 

Կարիմ Բենզեմայի մասին։ 

«Իմ աջակցությունն եմ հայտնում Կարիմին։ Նման բաներ ֆուտբոլում շատ են լինում։ Նա շատ էր ցանկանում մասնակցել Մունդիալին». նշել է Ասենսիոն։

Los Merengues, Realmadrid.am