Ամառային տրանսֆերային պատուհանից առաջ «Ռեալը» կրկնեց այն նույն մարտավարությունը, որը հաջողությամբ կիրառել էր մեկ տարի առաջ։
Անտոնիո Ռյուդիգերին ազատ գործակալի կարգավիճակով թիմ հրավիրելն արտացոլում է այն նույն մարտավարությունը, որը կիրառվեց Դավիդ Ալաբայի դեպքում։ Ավստրիացու խաղը ավարտված մրցաշրջանում արդարացրեց բոլոր սպասելիքները։ Կարելի է ասել, որ Պերեսը որոշակի չափով ապահովագրեց թիմին՝ խաղադրույք կատարելով Դավիդ Ալաբայի վրա։
Նույն նաև գերմանացու դեպքում է։ Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց կարիերայի մեծ մասն անցկացրել են գրանդ ակումբներում։ Երկու ֆուտբոլիստներն էլ նախքան ֆուտբոլի պատմության մեծագույն ակումբ տեղափոխվելը Եվրոպայի չեմպիոններ էին դարձել։
Ալաբան «Բավարիայի» հետ երկու անգամ է դարձել Եվրոպայի չեմպիոն, իսկ հետո նույնը կրկնեց «Ռեալի» հետ, իսկ Ռյուդիգերն անցյալ մրցաշրջանում էր «Չելսիի» հետ հաղթել ՉԼ-ն՝ լեգենդար Զիդանի «Ռեալին» դուրս թողնելով մրցաշարի կիսաեզրափակիչ փուլից։
«Ռեալը» թիմ է հրավիրել Եվրոպայի երկու լավագույն ֆուտբոլիստներին, երկու փորձված ֆուտբոլիստներին՝ առանց տրանսֆերի համար վճարելու, ինչը սակայն չի նշանակում անվճար։ Նման խաղամակարդակի ֆուտբոլիստները, որոնց պայմանագրի ժամկետը լրանում է ակումբի հետ, մեծ հավելավճարներ են ստանում, որը Դավիդ Ալաբայի դեպքում 18 մլն եվրո կազմեց։ «Ռեալը» «ազատ գործակալ ֆուտբոլիստների» ուղին է բռնել տրանսֆերային շուկայի ինֆլյացիայի պատճառով, որը «հարուստ ակումբների»՝ մասնավորապես ՊՍԺ-ի քաղաքականության հետևանք է, որը մոտ է Չուամենիի հետ համաձայնության հասնելուն։
«Ռեալի»՝ երիտասարդ ֆուտբոլիստներին թիմ հրավիրելու քաղաքականությունն արդեն իրենց արդարացրել է. «Ռեալի» երեք լավագույն երիտասարդ ֆուտբոլիստները դարձել են Իսպանիայի չեմպիոն ու ՉԼ-ի հաղթող։
Խոսքը, բնականաբար, երկու բրազիլացիների ու ուրուգվայցու՝ Վինիսիուսի, Ռոդրիգոյի ու Ֆեդե Վալվերդեի մասին է։ Երկու բրազիլացիներն այդքան էլ «էժան չարժեցան» (մոտ 45 մլն եվրո յուրաքանչյուրը), բայց Պերեսի այդ ծախսերը արդարացված են՝ հաշվի առնելով երիտասարդների ներկայիս խաղն ու նրանց ներկա շուկայական արժեքը։ Իսկ ուրուգվայցին կարծես նվեր լիներ. ընդամենը 5 մլն եվրո։
Այսպիսով, «արքայական» ակումբը, Ֆլորենտինո Պերեսի գլխավորությամբ, հիանալի է համատեղում տրանսֆերային քաղաքականության երկու ճակատները՝ խաղադրույք կատարելով ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու ֆուտբոլիստների վրա։
Սանտիագո Սիգուերա. MARCA