Հոդվածներ

Անգլիացի մրցավարը երկրորդ անգամ է սպասարկելու «Ռեալի» խաղը
24.11.2020
1705 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Ինտեր» - «Ռեալ» հանդիպումը կսպասարկի Էնթոնի Թեյլորը: Այս մասին հաստատել են ՈւԵՖԱ-ից:

Սա երկրորդ անգամն է, երբ անգլիացի մրցավարը դատելու է «արքայական» ակումբը խաղը: Առաջին դեպքն անհաջող էր Զիդանի սաների համար (նախորդ մրցաշրջանում «Ռեալը» 0:3 հաշվով պարտվել էր ՊՍԺ-ին):

Ներկայում «սերուցքայինները» զբաղեցնում են B խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

«Ինտեր» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 23:59-ին:

Fanat, Realmadrid.am