Երեկ Թոնի Կրոսն իր 250-րդ հանդիպում անցկացրեց Լա Լիգայի շրջանակում։ Այդպիսով նա դարձավ պրիմերայում 2-րդ ամենաշատ հանդիպումներ անցկացրած գերմանացին։ Այս ցուցանիշով նա զիջում է միայն Բերնդ Շուստերին, ով 316 հանդիպում է անցկացրել «Ռեալի», «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» կազմում։
Խաղից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հատուկ մարզաշապիկ է նվիրել Կրոսին։
Ֆուտբոլիստն իր 9-րդ մրցաշրջանն է անցկացնում Մադրիդի «Ռեալի» կազմոմ։ Նրա գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Չի բացառվում, որ նա որոշի ավարտել կարիերան այս մրցաշրջանից հետո։
Los Merengues, Realmadrid.am