Մարտին Էդեգորը վերադարձել է Մադրիդ, սակայն կարող է երկշաբաթյա մեկուսացման անցնել։
Չնայած այն բանին, որ ֆուտբոլիստի COVID-19-ի թեստը բացասական պատասխան է ունեցել, այնուամենայնիվ նա կարող է բաց թողնել «Վիլյառեալի» դեմ առաջիկայում կայանալիք հանդիպումը։
Այս մասին տեղեկացնում է իսպանական MARCA-ն։
Նորվեգիայի ընտրանու կազմում Կորոնավիրուսի դրական դեպքեր էին եղել, ուստի Էդեգորը ստիպված է եղել վերադառնալ Մադրիդ։ Նորվեգիա-Ռումինիա հանդիպումը չեղարկվել է։
Los Merengues, Realmadrid.am