Մադրիդի «Ռեալի» լեգենդ, նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ ուրախ կիրակի մաղթելով բոլորին:
«Հուսով եմ՝ կհարգեք ինձ. ես գեյ եմ»,- գրել է իսպանացի նախկին դարպասապահը՝ օգտագործելով #felizdomingo (ուրախ կիրակի) հեշթեգը:
Գրառմանն արձագանքել է Իսպանիայի հավաքականի ու «Բարսելոնայի» լեգենդ, նախկին պաշտպան Կառլես Պույոլը. «Ժամանակն է պատմել մեր պատմությունը, Իկեր»:
Fenomeno, Realmadrid.am