«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Օսասունայի» դեմ Լա լիգայի 7-րդ տուրի խաղը, որն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1:
«Այսօր լավ օր չէր մեզ համար, սակայն արժանի էինք հաղթանակի: Մտածում էի 11-մետրանոցը իրացնող խաղացողին փոխարինելու մասին, սակայն Կարիմը լավագույնն է այդ գործում ու նախորդ մրցաշրջանում իրացրել է 2 վճռորոշ 11-մետրանոց:
Արդարանալու միտում չունենք: Մեր կազմը շատ ուժեղ է, պարզապես խաղն այլ ընթացք ստացավ:
Այսպիսի խաղեր լինում են, անհանգստանալու ոչինչ չկա»,- իտալացու խոսքը փոխանցում է մադրիդյան գրանդի մամուլի ծառայություն:
«Ռեալը» հոկտեմբերի 5-ին` Երևանի ժամանակով 23:00-ին, ՉԼ-ի խմբային փուլում հյուրընկալելու է Դոնեցկի «Շախտյորին:
Fanat, Realmadrid.am