«Չելսիի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերները իր կարծիքն է հայտնել Կարիմ Բենզեմայի մասին։
«Բենզեման աշխարհի լավագույն 9 համարներից մեկն է։ Մբապե-Գրիզման-Բենզեմա եռյակը ահ ու սարսափ է լինելու բոլոր մրցակիցների համար։
Միշտ սովորելու բաներ ունես նրա մակարդակի ֆուտբոլիստներից։ Բենզեման իր կարիերայի ընթացքում շատ բաների է հասել և պետք չէ մոռանալ նաև նրա որակների մասին։ Իմ կարծիքով նա աներևակայելիորեն լավ է վերահսկում գնդակը։
Խաղավոճով Բենզեման նման է Ֆիրմինոյին։ Նրանք ստանում են գնդակը ավելի խորքից, գնահատում են իրավիճակը և շատ արդյունավետ են տուգանային հրապարակում։
Իմ կարծիքով Լևանդովսկիի և Ռոնալդուի հետ միասին Բենզեման աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է». նշել է Վերները։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում «Ռեալի» կազմում Բենզեման մասնակցել է 34 հանդիպման և դարձել 23 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am