Հոդվածներ

Արտետա. «Էդեգորը լավ ձեռքբերում էր մեզ համար»
28.01.2021
1539 0

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան իր կարծիքն է հայտնել Մարտին Էդեգորի տեղափոխության մասին։ 

«Հիանալի է, որ մենք կարողացանք համաձայնության հասնել Էդեգորի տեղափոխության հարցում։ Մենք շատ լավ գիտենք այս ֆուտբոլիստին, և չնայած այն բանին, որ նա դեռ շատ երիտասարդ է, արդեն հասցրել է հանդես գալ և փորձ ձեռք բերել թոփ մակարդակում։

Էդեգորը մեզ հնարավորություն կտա բարելավել թիմի կառուցողական խաղը, և մենք գոհ ենք, որ մրցաշրջանի մնացած հատվածում նա օգնելու է մեզ». ասել է Արտետան։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված