Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան նշել է, որ թիմում լավ մթնոլորտ է տիրում գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի ղեկավարությամբ։ Ֆուտբոլիստը նաև հաստատել է ԶԼՄ-ների տեղեկությունները, որ իսպանացի մասնագետը երբեմն քաղցրավենիք է հյուրասիրում խաղացողներին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արբելոան դա անում է հաղթական խաղերի հաջորդ օրը։
«Կարծում եմ՝ նրա բնավորությունը նման է Անչելոտիին, որովհետև նա մեզ մեծ ազատություն է տալիս՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։ Կարևորն այն է, թե ինչպես է նա վերաբերվում ֆուտբոլիստներին, ինչպես է շփվում նրանց հետ։ Արբելոան նույնիսկ մարզումներից հետո մեզ հյուրասիրել է։ Ի՞նչ էր բերում։ Երբեմն դոնաթներ, երբեմն «Օրեո» թխվածքաբլիթներ, երբեմն էլ այլ «արգելված սնունդ»»,- Կամավինգայի խոսքերն է փոխանցում ESPN-ը։
Fanat, Realmadrid.am
Հայերեն