Նիդերլանդների հավաքականի դեմ խաղի 60-րդ րոպեին Էդեն Ազարը ծնկի վնասվածք է ստացել։
Ֆուտբոլիստը չի կարողացել շարունակել հանդիպումը ու լքել է խաղադաշտը։
Դեռևս հայտնի չէ, թե որքանով է լուրջ բելգիացու վնասվածքը, սակայն մի շարք աղբյուների փոխանցմամբ, Ազարին փոխարինել են զուտ ռիսկից խուսափելու համար։ Նա պատրաստ է եղել շարունակել հանդիպումը։
Խաղի ընթացքում մրցակցի ֆուտբոլիստները ամենաշատը խախտել են կանոնները հենց Ազարի նկատմամբ։
Բելգիայի ընտրանու համար այս միջազգային դադարը ավարտված է, ուստի Ազարը կարող է վերադառնալ Մադրիդ։
Los Merengues, Realmadrid.am