Հոդվածներ

Նագելսմանը Զիդանին փոխարինելու գլխավոր հավակնորդն է
27.01.2021
1978 0

Bild-ի փոխանցմամբ, Զինեդին Զիդանի հեռանալու դեպքում Յուլիան Նագելսմանը «Ռեալի» գլխավոր մարզչի հիմնական հավակնորդն է։

Նախորդ մրցաշրջանից սկսած «Նագելսմանի» գլխավորած «Լեյպցիգը» հիանալի տպավորություն է թողնում։ Գերմանական ակումբում ՉԼ-ի նախորդ խաղարկությունում հասավ մինչև կիսաեզրափակիչ։ 

2019-ի հուլիսից ի վեր Նագելսմանը «Լեյպցիգի» ղեկին անցկացրել է 73 հանդիպում, որոնցից 42-ում թիմը հաղթանակ է տարել։ 

Վերջերս 33-ամյա մարզիչը խոսել էր 2018-ին «Ռեալի» կատարած առաջարկի և իր որոշման մասին։ 

Նշվում է, որ Զինեդին Զիդանի ապագան «Ռեալում» կախված է ընթացիկ մրցաշրջանում ՉԼ-ում և Լա Լիգայում թիմի գրանցած արդյունքներից։ 

Շատ լրատվականներ պնդում են, որ ֆրանսիացին ամռանը լքելու է «Արքայական» ակումբը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված