«Ռեալի» պաշտպան Վիկտոր Չուստը կշարունակի ելույթները «Կադիսի» կազմում:
Marca-ի հաղորդմամբ՝ անդալուզյան ակումբը գնել է 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի 50%-ը: Գործարքի արժեքը կազմել է 1 մլն եվրո: Ըստ պայմանագրի՝ «սերուցքայինները» պահպանել են նաև իսպանացու տրանսֆերային իրավունքի հետգնման հնարավորությունը:
Ավարտված մրցաշրջանում Չուստը «Կադիսում» խաղում էր վարձակալական հիմունքներով և թիմի առանցքային պաշտպաններից էր:
Fanat, Realmadrid.am