«Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը Sport1-ի զրույցում խոստովանել է , որ իրեն հաճելիորեն զարմացրել է կիսապաշտպան Տոնի Կրոսը:
«Հավաքականում Կրոսի հետ քիչ էի շփվել, սակայն միշտ բարեհամբույր ենք եղել միմյանց նկատմամբ: Միգուցե քիչ շփումն էր պատճառը, որ ամբողջությամբ չէի ճանաչում Տոնիին: «Ռեալում» մեր հարաբերություններն ավելի լավը դարձան: Կրոսը հիանալի է խոսում իսպաներեն, միշտ լավ տրամադրություն ունի ու պատրաստ է օգնել ցանկացած հարցում: Տոնին շատ հանգիստ ու հիանալի տղա է» եզրափակել է գերմանացի պաշտպանը:
Հիշեցնենք, որ Կրոսը «Ռեալի» գույները պաշտպանում է 2014 թվականից:
Fanat, Realmadrid.am