Հոդվածներ

Թոփ-10 թիմեր, որոնք պահանջվածից շատ են վճարել տրանսֆերների համար
21.09.2022
2092 0

CIES-ը կազմել է եվրոպական այն թոփ ակումբների տասնյակը, որոնք պահանջվածից շատ են վճարել տրանսֆերների համար վերջին 10 տարիների ընթացքում:

Ցուցակը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդը», որն այդ ժամանակահատվածում կատարելով 33 գործարք՝ մոտ 238 միլիոն եվրո ավել է վճարել: 

Երկրորդ տեղում «Յուվենտուսն» է (234 միլիոն, 36 տրանսֆեր), եռյակը եզրափակում է ՊՍԺ-ն (162 միլիոն, 31 տրանսֆեր):

Այս բացասական ցուցանիշով «Ռեալը» 5-րդն է (148 միլիոն, 19 տրանսֆեր):

  • 1. «Մանչեսթեր Յունայթեդ» – 238 միլիոն եվրո (33 տրանսֆեր)
  • 2. «Յուվենտուս» – 234 միլիոն (36)
  • 3. ՊՍԺ – 162 միլիոն (31)
  • 4. «Ասթոն Վիլա» – 149  միլիոն (44)
  • 5. «Ռեալ» – 148 միլիոն (19)
  • 6. «Չելսի» – 135  միլիոն (36)
  • 7. «Արսենալ» – 129  միլիոն (33)
  • 8. «Ռեն» – 114  միլիոն (33)
  • 9. «Էվերթոն» – 97  միլիոն (29)
  • 10. «Բորուսիա Դորտմունդ» – 77 միլիոն (28)

Fanat, Realmadrid.am