Հոդվածներ

Զինեդին Զիդանի մամուլի ասուլիսը՝ «Վիլյառեալի» դեմ խաղից հետո
22.11.2020
1975 0

Լա լիգայի 10-րդ տուրում «Վիլյառեալի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացավ «էստադիո դե լա Կերամիկա» մարզադաշտի մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:

Հանդիպման մասին.

«Մենք արժանի էինք ավելիին, հատկապես առաջին խաղակեսում: Ինձ բարկացնում է այն, որ տղաները շատ աշխատեցին, սակայն արդյունքում կորցրեցինք 2 միավոր: Առջևում էինք հաշվի մեջ ու վերահսկում էինք խաղի ընթացքը, բայց մրցակիցը, մեկ պահ ստեղծելով, վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Այսպիսի բաներ պատահում են ֆուտբոլում: Ցավալի է, որ կորցրեցինք 3 միավոր վաստակելու հիանալի հնարավորություն»:

Մարիանոյի փոխարինման մասին.

«Մարիանոն երկար ժամանակ չէր խաղացել ու խաղավերջում ուժասպառ էր եղել:Նա պետք է շարունակի աշխատել նույն ոգով»:

Ազարի մասին և Իսկոյի մասին.

«Ազարը մեզ հետ է ու խաղալու հնարավորություն է ստանում: Ճիշտ է՝ նա երկար ժամանակ բաց թողեց, սակայն հիմա ամեն ինչ կարգին է և աստիճանաբար մարզավիճակ կհավաքի: Իսկոն «Ռեալի» ֆուտբոլիստ է ու մնալու է մեզ հետ: Սա այն ամենն է, որ ցանկանում էի խոսել այս թեմայով. մյուս բոլոր հարցերը պետք է մնան թիմի ներսում»:

Հիշեցնենք, որ «Վիլյառեալ» - «Ռեալ» հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:

Fanat, Realmadrid.am