• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մարտի 8-ից ի վեր առաջին անգամ «Ռեալը» պարտություն կրեց Լա Լիգայում

Հոդվածներ

Մարտի 8-ից ի վեր առաջին անգամ «Ռեալը» պարտություն կրեց Լա Լիգայում
18.10.2020
218 0

Երեկ «Արքայական» ակումբը սեփական հարկի տակ պարտություն կրեց առաջնության նորեկ «Կադիսի» դեմ խաղում։ 

Օգոստոսի 7-ից ի վեր սա առաջին պարտությունն էր Զիդանի թիմի համար։ Այդ ժամանակ «Սերուցքայինները» զիջեցին «Մանչեսթեր Սիթիին»՝ դուրս մնալով ՉԼ-ում հետագա պայքարից։ 

Իսկ ահա Լա Լիգայում Մադրիդի «Ռեալը» վերջին անգամ պարտություն էր կրել մարտի 8-ին։ 

«Կադիսից» կրած պարտությամբ «Ռեալը» վերջ դրեց 15-խաղյա անպարտելի շարքին։ 

Այդ խաղերից 13-ում «Ռեալը» հաղթանակ էր տարել, ընդ որում 10-ը անընդմեջ, և միայն երկու անգամ է Զիդանի թիմը ոչ ոքի խաղացել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված