Ուելսի ընտրանու ավագ Գարեթ Բեյլը գալիք մրցաշրջանում հանդես կգա Մադրիդի «Ռեալի» կազմում։
Ինչպես նշվում է, Բեյլը կխաղա «Ռեալում» մինչ պայմանագրի ժամկետի ավարտը։ Հիշեցնենք, որ այն նախատեսված է մինչ 2022 թվականի ամառը։
Բեյլը մտնում է Կարլո Անչելոտիի՝ գալիք մրցաշրջանի համար նախատեսված ծրագրերում և նա պաշտպանելու է «Արքայական» ակումբի գուները։
Ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալը նույնպես հայտարարել էր, որ նա վերադառնալու է Մադրիդ։
Los Merengues, Realmadrid.am